news-details
Արտաշատ

Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագիծը ներկայացվեց հանրային քննարկման. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց ‹‹Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին ›› համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվող նախագիծը։

Համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները ներկայացրեցին 2026 թվականի բյուջեի նախագիծը՝ ընդգծելով, որ այն կազմվել է հիմնվելով խնայողականության, արդյունավետության, թափանցիկության և հավաստիության սկզբունքներով, ինչն իր հերթին կնպաստի համայնքի համաչափ զարգացմանը, կատարվող աշխատանքների արդյունավետությանը և բնակչության կենսական շահերի ապահովմանը:

Ներկայացվեցին նաև բյուջեի եկամտային և ծախսային հատվածների կանխատեսումներն ու ծրագրավորումները։