news-details
Արտաշատ

Արտաշատ համայնքի ավագանու տարեվերջյան նիստում հաստատվեց 2026 թվականի բյուջեն. Արտաշատի համայնքապետարան

Այսօր տեղի ունեցավ Արտաշատ համայնքի ավագանու տարեվերջյան նիստը, որը վարեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Մինչ օրակարգային հարցերին անցնելը համայնքի ղեկավարը ներկայացրեց 2026 թվականի բյուջետային ուղերձը։

Նիստի ընթացքում հաստատվեց Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեն։

Միաժամանակ որոշում ընդունվեց Արտաշատ համայնքում սկսել 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Ծրագրի իրականացման համար որպես առաջնահերթություն են սահմանվել կրթության, մշակույթի, սպորտի, բնապահպանության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները։

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտին էին առանչվում։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է ավագանու անդամներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն է հայտնել տարվա ընթացքում իրականացված համատեղ արդյունավետ աշխատանքի համար և համոզվածություն հայտնել, որ գալիք՝ 2026 թվականը նույնպես լի է լինելու համայնքապաստ ծրագրերով։