Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Տարեմուտին մենք ամփոփում ենք անցնող տարին, մեր ձեռքբերումներն ու նախանշում անելիքները։
2025–ը մեր համայնքի համար աշխատանքներով ու անելիքներով լի էր, որի ընթացքում փորձել ենք հնարավորինս արդյունավետ լուծել համայնքի համար կարևորություն ունեցող մի շարք խնդիրներ։
Նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերանորոգման, պուրակների, այգիների, խաղահրապարակների կառուցման, ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի կառուցման, փողոցների լուսավորության և մյուս մեծածավալ աշխատանքները շարունակվում են` համայնքն ավելի հարմարավետ, գեղեցիկ ու զարգացած դարձնելով։
Նոր տարին նոր հույսերի ու ծրագրերի, նոր հնարավորությունների սկիզբ է։ Եվ գալիք տարում շարունակելու ենք իրականացնել համայնքանպաստ բոլոր ծրագրերը։
Շնորհակալ եմ մեր համայնքի բնակիչներին միասնականության, համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։ Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության Կառավարությանը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլոր գերատեսչություններին՝ համայնքի զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքների համար։
Շնորհակալություն համայնքի ավագանու անդամներին, համայնքապետարանի և ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներին, վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմերին, համայնքապետարանի հետ համագործակցող բոլոր հաստատություններին` համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքի համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, թող 2026 թվականը լինի առաջընթացի և զարգացման տարի մեր պետության համար և երկար սպասված խաղաղությունը շարունակի թևածել հայոց երկնքում։
Թո՛ղ գալիք տարին սեր ու ջերմություն բերի բոլոր օջախներին։
Իմ ջերմ շնորհավորանքներն եմ փոխանցում բոլոր զինծառայողներին, սպաներին և մաղթում քաջառողջություն, զգոն և անվտանգ ծառայություն:
Փառք ու խոնարհում բոլոր նահատակներին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։