news-details
Արտաշատ

Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ. Արտաշատի համայնքապետարան

Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ համայնքի սիրելի՛ բնակիչներ, Զինված ուժերի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մեր նորագույն պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայկական բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ։

Բանակը մեր անկախ պետականության ամուր հիմնասյունն է, մեր ժողովրդի անվտանգության ու խաղաղ կյանքի կարևորագույն  երաշխավորը։

34-ամյա մեր բանակն անցել է կայացման դժվարին ուղի, հաղթահարել է բազում փորձություններ և  այսօր ուրախությամբ ենք փաստում, որ վերջին տարիներին բանակում իրականացվում են մեծ թվով բարեփոխումներ։

Եվ շատ կարևոր է, որ մեր զինվորներն ու սպաներն  իրենց ծառայությունն այսօր  իրականացնում են լիակատար խաղաղության պայմաններում։ 

Այսօր,  առավել քան երբևէ,  մեզ ուժ է տալիս մեր միասնականությունը, մեր հավատը սեփական բանակի և պետականության ապագայի հանդեպ։ 

Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած և այսօր էլ անձնվիրաբար   ծառայող մեր խիզախ տղաներին:

Իմ խորին խոնարհումը  մեր հերոս եղբայրների ծնողներին։

Փառք ու պատիվ բանակաշինության գործի բոլոր նվիրյալներին։ 

Փառք ու պատիվ մեր բանակի բոլոր զինվորներին, հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչներին։ 

Մեկ անգամ ևս շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղ ու կապույտ երկինք մեր հայրենիքին, երջանկություն բոլոր ընտանիքներին։ 

Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։ 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, - նշել է համայնքի ղեկավարը։