news-details
Արտաշատ

Արտաշատ համայնքում բոլոր գլխավոր ճանապարհները երթևեկելի են. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.

Համայնքում տեղացած ձյանը զուգահեռ՝ լուսաբացից սկսած  Արտաշատ քաղաքային  համայնքում և բնակավայրերում իրականացվել են  ճանապարհների ձնամաքրման, աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ:

Ձյան ծածկույթից մաքրվում  են նաև մայթերը։  

Ներկայումս համայնքում բոլոր գլխավոր  ճանապարհները երթևեկելի են: 
Աշխատանքները
շարունակվում են։