Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.
Արտաշատի համայնքապետարանում այսօր կայացավ քաղաքացիների` 2026 թվականի առաջին ընդունելությունը։
Համայնքի ղեկավարը լսեց քաղաքացիներին հուզող խնդիրներն ու առաջարկները։
Վերջիններիս կողմից բարձրացված մի շարք հարցերի տրվեցին պարզաբանումներ, իսկ որոշ հարցերի առնչությամբ ոլորտային պատասխանատուներին հանձնարարվեց ուսումնասիրել խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր դրանց լուծման ուղղությամբ։
