Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.
Հունվարի 29-ին Արտաշատի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ընդունեց բնակիչներին և լսեց նրանց հուզող խնդիրները։
Ներկայացրած խնդիրները քննարկվեցին ոլորտի պատասխանատուների հետ։
Պարոն Մկրտչյանի հանձնարարությամբ դրանց կտրվեն համապատասխան լուծումներ։
