news-details
Արտաշատ

Արտաշատում անցկացվեց կլիմայական խոցելիության գնահատման ծրագրին նվիրված աշխատաժողով. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են

Շրջակա միջավայրի  նախարարության  «Մարզերի կլիմայական խոցելիության գնահատում, կլիմայի հարմարավողականության տարածաշրջանային հանձնաժողովների ձևավորում, տարածաշրջանային քաղաքականության շրջանակի մշակում» խորհրդատվական ծառայությունների  մատուցման ծրագրի շրջանակում Արտաշատի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ աշխատաժողով, որին մասնակցում էին նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Արմեն Խոջոյանը, Բի–Դի–Օ խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ, մարզի  ոլորտային պատասխանատուներ,  գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ։

Աշխատաժողովը վարում էր համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի  պետ Նարեկ Գալստյանը։

Նշվեց, որ ծառայությունների շրջանակում նախատեսվում է գնահատել մարզերի ու համայնքների առջև ծառացած կլիմայական ռիսկերը, մարտահրավերներն ու ազդեցությունները և  համայնքների կարիքներին հարմարեցված գործողությունների ծրագրեր մշակել։ Իսկ կլիմայական խոցելիությունը մեղմող ծրագրային  լավագույն առաջարկները կֆինանսավորվեն։

Ծրագրի ընթացիկ փուլում մեկնարկել է նաև մարզերի  համայնքների խոցելիության գնահատման գործընթացը, որի շրջանակում ներկայացվեց նաև Արտաշատի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության  բաժնի կողմից  հավաքագրված՝ համայնքի կլիմայական ռիսկերի, արդեն իրականացված մեղմող միջոցառումների և հնարավոր նոր հարմարվողականության նախաձեռնությունների մասին ամփոփ տեղեկատվություն։