news-details
Արտաշատ

Արտաշատում հանդիսավոր կերպով վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատում այսօր հանդիսավոր վառվեցին Գլխավոր տոնածառի լույսերը` ազդարարելով տոնական միջոցառումների մեկնարկը` համայնքում։

Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ։

 Օրն ուրախ ու անմոռանալի էր հատկսպես մեր փոքրիկ բնակիչների համար, որոնք վայելեցին ամանորյա հեքիաթը`  Ձմեռ պապիկի և հեքիաթների սիրված հերոսների հետ։ 

Միջոցառմանը տոնական կատարումներով հանդես եկան  Երևանի <<Արևներ>> մանկապատանեկան երգչախումբը, Արտաշատի <<Հայեր>> և <<Տիրուհի դենս>> պարային խմբերը։