Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.
Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր հարգանքի տուրք է մատուցվել Արտաշատի քաղաքային զինվորական պանթեոնում։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, Արտաշատի ավագանու անդամներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, անմահացած հերոսների ծնողներ իրենց խոնարհումն են բերել հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում կյանքը զոհաբերած քաջորդիների անմար հիշատակին։
Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը կատարել է հոգեհանգստի կարգ։
Իր խոսքում Արտաշատ համայնքի ղեկավարը կարևորել է հայրենիքի պաշտպանների անձնազոհությունն ու նվիրումը։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի և անմահացած հերոսների շիրիմների մոտ։
