Արտաշատի համայնքապետարանը հայտնում է.
Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում փետրվարի 10-ին կայացել է հանրային քննարկում՝ Արտաշատ համայնքի 2026 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար ներկայացված հետևյալ 2 ծրագրերի վերաբերյալ․
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների կառուցում, հիմնանորոգում և ասֆալտապատում։
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում, վերակառուցում և հիմնանորոգում։
Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ և գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ:
Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Խորեն Հովակիմյանը ներկայացրել է վերոնշյալ ծրագրերը, ներկայացնելով նաև դրանց հիմնավորումները և իրականացման ընթացակարգերը:
Ներկայացված նախնական առաջարկությունները հանգամանորեն քննարկվել են ներկաների կողմից: Հնչած առաջարկությունները արձանագրվել են ըստ անհրաժեշտության հետագա ծրագրերում ընդգրկելու նպատակով։

