news-details
Արտաշատ

Արտաշատում մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության 2026թ. գործընթացը. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է. 

Գյուղատնտեսական տարվա մեկնարկին ընդառաջ Արտաշատի համայնքապետարանում կազմակերպվել է հանդիպում–քննարկում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների, Արարատի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Կտրակյանի, ինչպես նաև համայնքի բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության ենթակա մշակաբույսերը և ապահովագրական ռիսկերը, որոնք ներառում են՝ կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն, երաշտ։
                                                                                  
Արտաշատի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը ներկայացրել է համայնքում 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը՝ շեշտելով ապահովագրության կարևորությունը գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման և ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից։