Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.
Բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ Արտաշատում տոնական միջոցառում էր կազմակերպվել։
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետթատրոնի դահլիճում «Անմահների սխրանքով` ապրողների զարթոնք» խորհրդանշական անունը կրող միջոցառումը ձոն էր Հայկական բանակին, որին ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Ռուստամ Բաքոյանը, ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանը, Արտաշատի ավագանու անդամներ, Արտաշատի զորամասի հրամանատարական կազմը և զինվորներ, անմահացած հերոսների ծնողներ և ընտանիքի անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ։
Ներկաներին օրվա առթիվ շնորհավորեցին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Ռուստամ Բաքոյանը, Արտաշատի զորամասի հրամանատար Գարիկ Էլոյանը` փառք ու պատիվ տալով հայրենի պաշտպաններին և խոնարհվելով հերոսածին ծնողների առջև։
Միջոցառումը համեմված էր հայրենասիրական կատարումներով, որոնք խորհրդանշում էին Հայկական բանակի անցած ուղին, զինվորի ոգին, հերոսության ու նվիրումի գաղափարը։
Օրվա ամենահուզիչ պահը անմահացած հերոսների ընտանիքներում ծնված փոքրիկների` ապրեցնող լույսերի մուտքն էր` որպես կյանքի ու ապրելու առհավատչյա։
