news-details
Արտաշատ

Աշխատանքային տարվա առաջին խորհրդակցությունը. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.
Արտաշատի համայնքապետարանում աշխատանքային տարին մեկնարկեց խորհրդակցությամբ

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հրավիրել էր 2026 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունը՝ համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Պարոն Մկրտչյանը շնորհավորեց բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և մաղթեց հաջող ու արդյունավետ աշխատանք՝ 2026 թվականին։

«Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս համայնքում անելիքներն ու աշխատանքները շատ են, ուստի բոլորս պետք է անենք առավելագույնը։ Համայանքապետարանի լավ աշխատանքի կարևոր նախապայմանն առաջին հերթին յուրաքանչյուրիս նվիրվածությունն է և պատասխանատվության բարձր զգացումը, որով պետք է մոտենանք մեր աշխատանքին։»՝ ընդգծեց համայնքի ղեկավարը։

Համայնքի ղեկավարը ներկայացրեց համայնքապետարանի Քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նորանշանակ պետ Նուշիկ Պետրոսյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց խստիվ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահությանը, քաղաքացիներին բարեհամբույր և ժամանակին պատասխանել։

Հորդորվեց նաև ուշադրության կենտրոնում պահել գյուղական բնակավայրերի վարչական կենտրոնների աշխատանքները:

Շեշտադրվեց նաև աշխատանքների կոորդինացումը:

Աշխատանքային գործընթացում բացթողումներն ու թերությունները հնարավորինս բացառելու, ինչպես նաև արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարվեց հստակեցնել յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքների ցանկը և պարտականությունների շրջանակը, գործել օրենքի շրջանակում՝ ի շահ համայնքի և նրա բնակչի բարեկեցության։