Բարձրաշեն բնակավայրի Օրբելի փողոցում ավարտվել են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով։
Նույն ծրագրով Բարձրաշենում ասֆալտապատվում են նաև Հովհաննես Շիրազ, Բաբաջանյան, Մյասնիկյան- փողոցները։
Ընդհանուր առմամբ, բնակավայրում ասֆալտապատվում և բարեկարգվում է շուրջ 1 կմ երկարությամբ ճանապարհ։
