Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը Բարձրաշեն բնակավայրում դիտարկել է Բաբաջանյան փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։
Փողոցը ️2025 թվականի սուբվենցիոն ծրագրով Բարձրաշեն բնակավայրում բարեկարգվող 4 փողոցներից մեկն է։
Այստեղ ասֆալտապատվում է շուրջ 1 կմ երկարությամբ ճանապարհ։

