Արտաշատի համայնքապետարանը տեղեկացնում է.
Փետրվարի 19–ին Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Արտաշատ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ, որը վարում էր համայնքապետարանի աշխատակից Խաչիկ Պողոսյանը։
Քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, Վերին Արտաշատ բնակավայրի միջնակարգ դպրոցի ավագ դասարանի աշակերտներ։
Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանը ներկայացրել է բյուջեի երկամտային և ծախսային մասերը՝ տարեկան կտրվածքով։
Հնչել են առաջարկներ, որոնք արաձանագրվել են։
Դպրոցի աշակերտներին առանձնապես հետաքրքրել են համայնքի բյուջեի ձևավորման և ծախսային մասի մասին տեղեկություններ․ հնչած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

