news-details
Արտաշատ

Ձնամաքրման աշխատանքներ՝ համայնքի փողոցներում. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.

Եղանակային իրավիճակով պայմանավորված՝   շարունակվում   են ձնամաքրման աշխատանքները՝ համայնքի կենտրոնական և երկրորդական փողոցներում։ 

Վաղ առավոտից գործի են անցել «Արտաշատ. կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ–ի աշխատակիցները։

Ձյան ծածկույթից մաքրվում են  բուժհաստատություններ,  հիմնարկ–ձեռնարկություններ տանող ճանապարհները։ 

Ձնամաքրման և աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ են իրականացվել նաև մարզային նշանակության ճանապարհներին։