news-details
Արտաշատ

Գիրքը՝ մտքի լույս. նվիրատվություն Արարատի և Արտաշատի գրադարաններին ու փոքրիկներին. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է. 

Գիրքը` որպես օրվա խորհրդանիշ, որպես մտքի լույս։

Հենց այս կարգախոսով համայնքի ղեկավար Կառլեն  Մկրտչյանի նախաձեռնությամբ արժեքավոր  գրքերով  են  համալրվել  Արարատի մարզային և Արտաշատի քաղաքային գրադարանները։

Համայնքի ղեկավարի անունից մանկական գրքեր են նվիրել նաև Արտաշատի բժշկական կենտրոնի Մանկական բաժանմունքում բուժում ստացող  երեխաներին։