news-details
Արտաշատ

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի խոսքը Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ. Արտաշատի համայնքապետարան

Իմ խորին խոնարհումը հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր եղբայրների անմար հիշատակին։

Ձեր անունները հավերժ գրված են մեր ժողովրդի պատմության ամենափառավոր էջերում։

Այսօրվա  մեր խաղաղ առավոտները 
ձեր շնորհիվ են բացվում։ 

Ձեր հերոսության կենդանի օրինակներով պիտի դաստիարակվեն բոլոր սերունդները։

Հավերժ փառք ու խոնարհում ձեզ, Անմահներ, - ասել է Կառլեն Մկրտչյանը ։