Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.
Սուրբծննդյան ու Աստվածահայտնության տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրն այսօր համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, անմահացած հերոսների ծնողների ու հարազատների և համայնքապետարանի աշխատակիցների հետ Արտաշատի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել պատերազմների զոհերի հիշատակին։
Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը հոգեհանգստի կարգ է կատարել Տիրոջ սփոփանքն ու մխիթարությունը խնդրելով բոլորի համար:
Համայնքի ղեկավարն իր խոնարհումը բերեց ընկած հերոսների հիշատակին։
«Այսօր այստեղ ենք մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար կյանքը տված մեր եղբայրների ու հայրերի պայծառ հիշատակին, նաև մեկ անգամ ևս ասելու՝ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել։ Իմ զորակցությունն եմ հայտնում ձեզ, սիրելի ծնողներ ու հարազատներ, որդիական խոնարհումս բոլորիդ»՝ նշեց համայնքի ղեկավարը։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին հերոսների շիրիմներին։
