news-details
Արտաշատ

Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանի հոբելյանական մեդալը՝ որպես հարգանքի ու վստահության խորհրդանիշ. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է

Հայրենական մեծ պատերազմի՝  մարզի միակ վետերան Վարոս Ավետիսյանին  տեսնելու ու նրա հետ զրուցելու համար հատուկ առիթներ պետք չեն։ 

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հաճախ է այցելում Վարոս պապին, սակայն այս անգամ հանդիպումն ուներ առանձնահատուկ բնույթ․ համայնքի ղեկավարի հյուրը հենց ինքը՝ Վարոս պապն էր։

Նա որոշել էր հանդիպել ու զրուցել համայնքի ղեկավարի հետ և այդ հանդիպման ընթացքում նրան նվիրել Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 80-ամյակի առթիվ ստացած իր հոբելյանական մեդալը՝ որպես հարգանքի, վստահության և պատմական հիշողության խորհրդանշական փոխանցում համայնքի ղեկավարին։

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Վարոս պապիկին՝ նման խորհրդանշական նվերի համար՝ ընդգծելով, որ դա ոչ միայն պարգև է, այլև մեծ արժեք ունեցող վստահության նշան։ 

Նա նշեց, որ Վարոս պապիկի ապրած կյանքը, մարդկային կերպարը օրինակ են բոլորիս համար, իսկ հոբելյանական մեդալը կպահպանվի մեծ խնամքով ու հարգանքով՝ որպես հերոսական սերնդի հիշողության կենդանի խորհրդանիշ։