news-details
Արտաշատ

Կառլեն Մկրտչյանի շնորհավորանքը Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ. Արտաշատի համայնքապետարան

 

Արտաշատի համայնքապետարանից տեղեկացնում են.

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ

«Ազգային անվտանգության ծառայության սիրելի՛ աշխատակիցներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։

Ձեր պատասխանատու և նվիրում պահանջող աշխատանքը միտված է մեր պետության անվտանգությանը, սահմանադրական կարգի և քաղաքացիների խաղաղ կյանքի ապահովմանը։

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք, ծառայողական հաջողություններ», - նշել է Կառլեն Մկրտչյանը։