news-details
Արտաշատ

Կառլեն Մկրտչյանը հանդիպել է պատերազմներում զոհված և անհետ կորած ազատամարտիկների ընտանիքներին. Արտաշատի համայնքապետարան

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ավանդույթի համաձայն հանդիպել է համայնքի` պատերազմներում զոհված և անհետ կորած համարվող ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների անդամների։

‹‹Սիրելի մայրեր, քույրեր, հայրեր, մեր սրտերում վառ է անմահացած մեր հայրերի ու եղբայրների վառ հիշատակը։

Նրանց անձնվիրության շնորհիվ է հաստատվել այնքան բաղձալի խաղաղությունը։ Եվ հարենասիրության այն դասերը, որ մեզ տվել են մեր հերոս եղբայրները, հայրերը, քույրերն ու մայրերը, երբեք չպետք է մոռանանք։ Թեպետ այսօր այս հանդիպմանը ոչ բոլոր ծնողներին է հնարավոր եղել հրավիրել, բայց անմահացած և անհետ կորած համարվող մեր եղբայրների ու հայրերի բոլոր ընտանիքների հոգսերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են։ Լավ եղեք››՝ իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը։

Այնուհետ ծավալվեց անկեղծ ու ջերմ զրույց, որի ընթացքում ներկաները խոսեցին նաև իրենց հոգսերից ու երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար։

https://www.facebook.com/share/r/1AUeDb19xq/