Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել.
Շնորհավորում եմ բոլորիս Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ։
Սիրենք, արժևորենք և անաղարտ պահենք մեր մեսրոպատառ լեզուն, մեր գեղեցիկ ու հարուստ մայրենին, քանի որ այն մեր ազգային ինքնության, բարոյական արժեքների և հոգևոր ժառանգության պահպանման ամենահզոր գրավականն է։
Թող հայերենը միշտ հնչի մաքուր` սերունդներին փոխանցելով մեր պատմությունը։