news-details
Արտաշատ

Մանկապարտեզների կառուցում և դպրոցի վերանորոգում՝ Կառլեն Մկրտչյանի աշխատանքային այցը. Արտաշատի համայնքապետարան

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ոլորտային պատասխանատուների և վարչական  շրջանների ղեկավարների հետ այսօր հետևել է  Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով` համայնքի Այգեպատ, Մրգանուշ, Ջրաշեն, Լանջազատ, Բուրաստան բնակավայրերում կառուցվող  մանկապարտեզների և  Բաղրամյան բնակավայրում հիմնանորոգվող  դպրոցի  շինարարական աշխատանքների  ընթացքին։ 

Համայնքի ղեկավարը դիտարկել է ընթացող աշխատանքների որակը,  պատասխանատուներին հորդորել  աշխատանքներն  իրականացնել պատշաճ որակով և ողջ ծավալով։

Այգեպատ, Լանջազատ,  Մրգանուշ և Բուրաստան  բնակավայրերը նախկինում մանկապարտեզներ չեն ունեցել, Ջրաշենում երկար տարիներ չի գործել մանկապարտեզը։

Բնակավայրերի բնակիչները ոգևորվածությամբ են հետևում ընթացող աշխատանքներին, 
նշում են` իրենց երկար տարիների ցանկությունն իրականանում է։ 

Մանկապարտեզները համապատասխանելու են ժամանակակից քաղաքաշինական ու նախակրթական պահանջարկի բոլոր չափանիշներին։ 

Հաջորդիվ համայնքի ղեկավարը դիտարկել է Բաղրամյան բնակավայրում վերանորոգվող դպրոցի աշխատանքները, որոնք մոտենում են ավարտին։

https://www.facebook.com/share/v/17Zmyqbaf5/