Արտաշատի համայնքապետարանը հայտնում է.
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ միջոցառում է կազմակերպվել Դվին բնակավայրի <<Գրադարակում>>, որը նպատակ ուներ արժևորել հայոց լեզվի բացառիկ դերը մեր ազգային ինքնության, մշակույթի և հոգևոր ժառանգության պահպանման գործում։
Գեղագիտական կենտրոնի սաների կողմից հնչել են հայերեն գրված խոսքեր, բանաստեղծություններ ու երաժշտական կատարումներ՝ ստեղծելով ջերմ ու անկեղծ մթնոլորտ։
Օրը նշանավորվել է նաև Աբովյան բնակավայրում, որտեղ տեղի մշակույթի տանը կազմակերպված միջոցառման ընթացքում մեկ անգամ ևս ընդգծվել է մայրենի լեզվի անփոխարինելի նշանակությունը սերունդների կրթության և ինքնաճանաչման ճանապարհին։

