news-details
Արտաշատ

Մեկնարկել է Արտաշատ համայնքի նախադպրոցական հաստատությունների սաների հերթագրումը՝ 2026–2027 ուստարի. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.

Արտաշատ համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Մեկնարկել է Արտաշատ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների հերթագրման գործընթացը՝ 2026-2027 ուսումնական տարվա համար։

Տեղեկացնում ենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների ընդունելության առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումը իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը: Եթե հանդիսանում եք ներքոնշյալ կետերից որևէ մեկի շահառու, խնդրում ենք 2026-2027 ուսումնական տարվա համար հերթագրման դիմումը ներկայացնել մինչև ս/թ մարտի 1-ը:

Առաջնահերթություններին համապատասխանող, սակայն մարտի 1-ից հետո ներկայացված բոլոր դիմումները կընդունվեն և կդիտվեն սովորական հերթերում։

Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են`

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.

2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.

3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.

4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.

6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.

7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.

8)տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:

Հերթագրման համար խնդրում ենք մոտենալ Արտաշատի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ /ք․ Արտաշատ․ Օգոստոսի 23/62, համայնքապետարանի շենք, 1–ին հարկ/։ Մոտենալ 7–րդ սեղանին։