Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ընդունել է համայնքի երաժշտական և արվեստի դպրոցների ղեկավարների, սաների ու մանկավարժների, ովքեր տարվա ընթացքում մշակութային նշանակալի հաջողություններ են գրանցել։
Համայնքի ղեկավարը շնորհավորել է վերջիններիս,
հորդորել է մշտապես պատվով ներկայացնել մեր սիրելի Արտաշատը և շնորհակալագրեր է հանձնել հաստատությունների ղեկավարներին, պատվոգրեր և դրամական պարգևներ` սաներին ու մանկավարժներին։
