news-details
Արտաշատ

Փետրվարի 2-ից գործարկվում են ուսանողական անվճար երթուղիները. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են

Փետրվարի 2-ից մեկնարկում են  ուսանողական անվճար երթուղիները՝ Արտաշատ քաղաքից և գյուղական բնակավայրերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։

 Երթուղիների ժամերը
Դեպի Երևան՝ 07:30
Երևանից վերադարձ՝ 15:30

Երևանում բոլոր երթուղիների վերջնակետը՝ Գործարանային մետրո։

Ուսանողական երթուղիները կգործեն հետևյալ ուղղություններով․

Արտաշատ – Երևան–Արտաշատ 
(Շուկայի տարածք, թատրոնամերձ հրապարակ, լճի տարածք – Գործարանային մետրո)
  
Գյուղական բնակավայրերից  Երևան և հետադարձ ուղղությամբ

Նարեկ – Ոստան – Երևան
Քաղցրաշեն – Երևան
Այգեզարդ – Այգեպատ – Շահումյան – Երևան
Նորաշեն – Վերին Արտաշատ – Բերդիկ – Երևան
Դվին – Այգեստան – Երևան
Վարդաշեն – Գետազատ – Դեղձուտ – Երևան
Մրգանուշ – Կանաչուտ – Երևան
Մրգավան – Դալար – Բերքանուշ – Դիմիտրով – Երևան
Հնաբերդ – Բաղրամյան – Ազատավան – Երևան
Բուրաստան – Մասիս – Երևան
Բյուրավան – Նշավան – Երևան
Ջրաշեն – Դիտակ – Երևան
Արևշատ – Աբովյան – Լանջազատ – Բարձրաշեն – Երևան
Արաքսավան – Մխչյան – Երևան
Հովտաշեն – Մրգավետ – Երևան

Գյուղական բնակավայրերի ուսանողները մեկնումի հստակ կետը կարող են ճշտել իրենց վարչական կենտրոններից (գյուղապետարաններից)։
 

 Ավտոբուսներով կարող են երթևեկել միայն նախապես գրանցված և մեր կողմից տրամադրված ուսանողական կտրոններ ունեցող ուսանողները։

Կտրոնները կտրամադրվեն  հունվարի 29–ին և 30–ին։

Արտաշատ քաղաքի ուսանողները  կարող են մոտենալ Արտաշատի համայնքապետարան /1–ին հարկ, քաղաքացիների սպասարկման գրասենյակ/

Գյուղական բնակավայրերի ուսանողները՝ վարչական կենտրոններ (գյուղապետարաններ)։