news-details
Արտաշատ

Քաղաքացիների ընդունելության օր և գրքի նվիրում. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է.

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մոտ յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիների ընդունելության օր է։

Հերթական ընդունելության ընթացքում շուրջ երկու տասնյակ բնակիչներ դիմեցին համայնքի ղեկավարին՝ սոցիալական, կոմունալ–կենցաղային և քաղաքաշինական ոլորտներին առնչվող խնդիրներով։ 

Դիմումների մի մասին տեղում տրվեց համապատասխան ընթացք, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերն արձանագրվեցին՝ օրենքի շրջանակում և սեղմ ժամկետներում լուծում տալու նպատակով։

Գիրք նվիրելու օրվա առթիվ համայնքի ղեկավարը շնորհավորեց ընդունելությանը մասնակցած քաղաքացիներին՝ նրանց նվիրելով  Թումանյանի ստեղծագործությունները։