news-details
Արտաշատ

Շահումյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ավարտվել են շուրջ 2 կմ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի Սայաթ–Նովա և Գ․ Սարգսյան փողոցներում ավարտվել են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով։

Նշենք, որ նույն ծրագրով բարեկարգվել ու ասֆալտապատվել են բնակավայրի Մինասյան, Ա․ Համբարձումյան փողոցները, ընթացքի մեջ է նաև Չարենցի փողոցը։

Ընդհանուր առմամբ, բնակավայրում նորոգվում է շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհ, որը բնակավայրը կապում է Արտաշատ–Շահումյան–Այգեզարդ գլխավոր ճանապարհին։

Ծրագրի պայմանագրային արժեքը 90.968․510 ՀՀ դրամ է։

Գումարի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքը։


https://www.facebook.com/share/r/16diXxDeh7/