news-details
Արտաշատ

Տեառնընդառաջը Արտաշատում՝ նորապսակների օրհնությամբ և ավանդական ծեսով. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը տեղեկացնում է. 

Արտաշատում ավանդույթի համաձայն`  այսօր գեղեցիկ միջոցառմամբ նշվեց Տեառնընդառաջի տոնը։ 

Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում   հավաքված նորապսակ զույգերին շնորհավորելու էին եկել
համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը,  վարչական շրջանների ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ։

Եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը  կատարեց Նորապսակների օրհնության կարգ։

Ջերմորեն շնորհավորելով նորապսակ զույգերին` համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը   բոլորին մաղթեց սեր ու ջերմություն, ընտանեկան ամուր միություն  և  շատ բալիկներ։

Համայնքի ղեկավարը   նաև սիրով նվերներ հանձնեց  նորաստեղծ ընտանիքներին:

Միջոցառումն ուղեկցվում էր   Արտաշատի, Արևշատի և Քաղցրաշենի երաժշտական դպրոցների սաների կատարումներով։  
Տոնի ծիսական մասն ապահովեցին   Արտաշատի մշակույթի կենտրոնը,  <<Հայեր>>  պարային համույթի սաները։ Արտաշատի թիվ 5 մսուր  մանկապարտեզի սաները ուղեկցեցին զույգերին դեպի վառվող խարույկը։ 

Նորապսակ զույգերը, և ոչ միայն նրանք, թռան վառվող խարույկի վրայով՝ հավատացած լինելով, որ  վառվող կրակն իր հետ տանելու է չարն ու հիվանդությունը։