ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արտաշատ միավորված համայնքի հարգելի ուսանողներ
Տեղեկացնում ենք, որ համայնքում գործարկվող ուսանողական անվճար ավտոբուսներից օգտվելու համար անհրաժեշտ է սույն թվականի դեկտեմբերի 16–ը ներառյալ ներկայացնել
. Անձը հաստատող փաստաթուղթ
. 3×4 չափսի մեկ լուսանկար
. Տեղեկանք՝ ուսումնական հաստատությունից։
Արտաշատ քաղաքի ուսանողները պետք է մոտենան Արտաշատի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ /1–ին հարկ, 7–րդ սեղան/։
Գյուղական բնակավայրերում կարող եք մոտենալ վարչական կենտրոններ /գյուղապետարաններ/