Տիկնունի ամրոցի ավերակները Հայաստանի այն անկյունն են, որտեղ պատմությունը միահյուսվում է լեգենդին։
Այն հայտնի է նաև որպես «Թագավորի պալատ»։
Պատմական նշանակությունը
Ամրոցի գոյությունը թվագրվում է 4-17-րդ դարերով։ Ամրոցի (ապարանքի) մասին հիշատակել է հայ պատմիչ Փավստոս Բուզանդը իր «Պատմություն Հայոց» երկում, ոտեղ նշում է,թե ինչպես Մեծ Հայքի արքա Խոսրով Գ Կոտակը հիմնեց Խոսրովակերտ անտառը և կառուցեց հարակից պալատական ապարանքներ, որոնք էլ կազմում էին Տիկնունյաց անտառը։
Հնագիտական Գտածոներ
Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են ջնարակած խեցեղեն և հախճապակի, որոնք թվագրվում են 13-14-րդ դարերով։
Կապը Ապակեբլուրի հետ Տիկնունի ամրոցի ավերակները և Ապակեբլուրը գտնվում են նույն տարածքում և հաճախ պեղվում են որպես մեկ ընդհանուր համալիր:
Տեղակայումը
Գտնվում է Արարատի մարզում, Գետազատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս, Ապակեբլուրի անմիջական հարևանությամբ։
Կոորդինատները 40.0542°N, 44.6125° E
