news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Ղուկաս Ղուկասյանի հուշարձանը Ղուկասավանում

Ղուկաս Ղուկասյանի հուշարձանը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Ղուկասավան գյուղում։

Այն նվիրված է հայ հեղափոխական և կուսակցական գործիչ Ղուկաս Ղուկասյանին։

Հուշարձանը տեղադրվել է 1972 թվականին, իսկ դրա հեղինակը քանդակագործ Արտո Չաքմաքչյանն է։

​Հուշարձանն իրենից ներկայացնում է կանգուն վիճակում գտնվող քանդակ, որն ընդգրկված է Ղուկասավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Այն տեղակայված է գյուղի դպրոցի հարևանությամբ՝ S-2-15 մարզային նշանակության ճանապարհի վրա։

Հուշարձանի աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°7'30"N 44°25'0"E:

Այն  մշակութային արժեք ներկայացնող կոթող է, որն առ այսօր պահպանված է և գտնվում է բարվոք վիճակում: