news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը -Սուրբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար)

Բուրաստան համայնքում պահպանվել են պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող հոգևոր կառույցներ, որոնք թվագրվում են 19-րդ դարով։

Դրանցից մեկը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը գտնվում է գյուղի հարավային մասում։

Այս կառույցը տեղական նշանակության հուշարձան է և արտացոլում է տվյալ ժամանակաշրջանի գյուղական եկեղեցական ճարտարապետության առանձնահատկությունները։

Կառույցն այժմ գտնվում է  վնասված, կիսախարխուլ վիճակում. պահպանվել են հողաշեն պատերի որոշ հատվածներ և փայտյա ու մետաղյա հենասյուներով ժամանակավոր ծածկը։

Եկեղեցին կառուցված է եղել հողաշեն (կավաշաղախ) պատերով, ինչը բնորոշ էր Արարատյան դաշտի այն ժամանակվա տնտեսական հնարավորություններին:

Պատերի հաստությունը բավականին մեծ է, ինչն ապահովել է կայունություն և ջերմամեկուսացում:

Պահպանվել են որմնախորշեր և պատերի որոշակի հատվածներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել եկեղեցու ներքին ծավալի մասին

Եկեղեցին գտնվում է Բուրաստան գյուղի հարավային մասում։

Կոորդինատներ. 39.9405° N, 44.5268° E