Արարատյան դաշտի կենտրոնում, Արաքս գետի ափին, մ.թ.ա. 189-185 թվականներին արքա Արտաշես Ա-ն հիմնադրեց Արտաշատ քաղաքը՝ դառնալով հին Հայաստանի հզոր մայրաքաղաքը։ Այն գտնվում էր 9 բլուրների վրա, Երասխի եւ Մեծամորի միախառնման տեղում: Այդ տեղանքը Արտաշես Ա-ն ընտրել էր Հին աշխարհի հանճարեղ զորավար Հանիբալլի օգնությամբ: Արտաշատը Հայաստանի քաղաքներից առաջինն էր, որ ուներ հատակագիծ: Հռոմեացիները Արտաշատին անվանում էին “Հայկական Կարթագեն”: Արտաշատն ունեցել է մայրաքաղաքի կարգավիճակ ավելի քան 280 տարի: Դարեր շարունակ Արտաշատը եղել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Այստեղ են կայացվել թագավորական որոշումներ, ծնվել արվեստի և կառավարման նոր ձևեր։
Տեղադրություն — Արարատի մարզ, Հայաստանի Հանրապետություն
Հիմնադրման տարեթիվ — մ.թ.ա. 166-176 թ.
Հիմնադիր — Արտաշես Ա
Կոորդինատներ (հին Արտաշատ) — 39.9072° N, 44.5803° E