news-details
Արարատյան Պատմություններ

Արարատյան պատմություններ - «Սիրահար աղբյուրների» ավանդազրույցը

Ասում են՝ Արարատի դաշտում, երկու հարևան գյուղերի սահմանին, բխում են երկու մաքուր ու սառն աղբյուրներ՝ «Աղջկա» և «Տղայի» անուններով։

Շատ տարիներ առաջ ապրում էին երկու երիտասարդներ, որոնք սիրում էին միմյանց, բայց ընտանիքները չթողեցին նրանց միասին լինել։

Երբ աղջկան փորձեցին ամուսնացնել ուրիշի հետ, սիրահարները փախան հանդիպման իրենց գաղտնի տեղը՝ հույսով, որ միասին որոշում կկայացնեն։

Վիշտն այնքան մեծ էր, որ երկուսն էլ ծնկի եկան, ձեռքերը դրեցին սառը հողի վրա և աղոթեցին․

«Եթե մեզ թույլ չեն տալիս ապրել միասին, թող մեր սերը ապրի բնության մեջ և մնա հավերժ»։

Այդ պահին նրանց արցունքների տեղում բխեցին երկու աղբյուր։

Ասում են՝ մի քանի քայլ անց այդ աղբյուրների ջուրը միանում է, և միացած ջուրն ավելի քաղցր է դառնում։

Ով խմում է երկու աղբյուրների միավորված ջրից՝ «կհանդիպի իր ճակատագրական սիրուն»

Եվ  այսօր էլ Այգեզարդի,Շահումյանի ու Մասիսի  արահետների մոտ երկու աղբյուրները շարունակում են պատմել նույն հեքիաթը։