news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Աստղիկի ջրվեժ

 

Արարատի մարզի հյուսիսային մասում, Ազատի կիրճի խորքում, թաքնված է մի վայր, որտեղ բնությունն ու լեգենդները միաձուլվում են։

Դա Աստղիկի ջրվեժն է`իր մեղմ և կախարդական շնչով։

Ջրվեժի անվանումը կապված է հայկական հեթանոսական դիցաբանության ամենասիրելի կերպարներից մեկի՝ Աստղիկ դիցուհու հետ:

 

Աստղիկի լեգենդը

Ասում են Աստղիկը հաճախ էր իջնում այստեղ լողանալու։  Նրա քայլերն այնքան թեթև էին, որ քարերի վրա թողած ջրակաթիլները վերածվում էին փայլող նուրբ վարագույրների։

Այդ վարագույրներից էլ ծնվեց հմայիչ ջրվեժը, որին մարդիկ անվանեցին Աստղիկի ջրվեժ։

Ինչո՞ւ այցելել Աստղիկի ջրվեժ

.Գտնվում է «Քարերի սիմֆոնիա»-ի հարևանությամբ

.Հարմար է փոքր քայլարշավների և ֆոտոշարքերի համար

.Գարնանը հոսքն ու կանաչապատ շրջակայքը առավել կախարդական են

.Բնության հանգստացնող անկյուն է

Տեղակայում

Գառնիից շարժվել դեպի Ազատի կիրճ՝ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածք։ Ջրվեժն այնտեղից հասանելի է շատ կարճ քայլքով։

Կոորդինատներ՝ 40.0911° N, 44.7578° E