Այգավանի բնակատեղին (հայտնի է նաև որպես Այգավանի բլուր) հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզեդարյան մշակույթի կարևոր օջախներից է։
Բնակատեղին գտնվում է Արարատյան դաշտի հարավարևելյան մասում՝ Արաքս գետի հին հունին մոտ։ Այն իրենից ներկայացնում է արհեստական բլուր (թել), որը գոյացել է հազարամյակների ընթացքում իրար հաջորդող կավաշեն կառույցների քայքայման և շերտավորման արդյունքում։
Բնակատեղին զբաղեցնում է մոտ 2,2 հեկտար տարածք։
Այն թվագրվում է Ք.ա. III հազարամյակով (բրոնզի դար)։
Տարածքում հայտնաբերվել են նաև ավելի ուշ շրջանի՝ Ք.ա. 10-8-րդ դարերի (երկաթի դար) հնագիտական նյութեր։
Սա փաստում է, որ տարածքը բնակեցված է եղել հազարամյակներ շարունակ։
Բնակարանները հիմնականում եղել են կլոր կամ ուղղանկյուն հատակագծով՝ կառուցված հում աղյուսից և քարե հիմքերի վրա։
Կենտրոնում սովորաբար եղել է կրակարանը (օջախը), որն ուներ նաև ծիսական նշանակություն։
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են կավե ամաններ, տարբեր չափերի և ձևերի խեցեղենն, հին բնակատեղիի մնացորդներ։
Պեղումները ցույց են տվել, որ հին այգավանցիները վարել են նստակյաց կյանք.
Հայտնաբերվել են քարե աղորիքներ, սանդեր և բույսերի (ցորենի, գարու) մնացորդներ։ Սա փաստում է զարգացած հողագործության մասին։
Գտնվել են խոշոր և մանր եղջերավոր անասունների ոսկորներ։
Բացի խեցեգործությունից, զարգացած է եղել մետաղագործությունը (բրոնզե իրեր) և քարի մշակումը (օբսիդիանից կամ վանակատից պատրաստված նետասլաքներ, դանակներ)։
Բնակատեղին չի լքվել վաղ բրոնզի դարից հետո։ Վերին շերտերում հանդիպում են նյութեր, որոնք վկայում են, որ բնակավայրը ծաղկուն է եղել նաև Ուրարտական պետության ձևավորմանն նախորդող և հաջորդող շրջանում (Ք.ա. 1-ին հազարամյակի սկիզբ)։
Այս շրջանի խեցեղենն արդեն ավելի կատարելագործված է՝ պատրաստված բրուտագործական դազգահով։
Այգավանը «կապող օղակ» է Արարատյան դաշտի տարբեր ժամանակաշրջանների հուշարձանների միջև։
Այն թույլ է տալիս հնագետներին ուսումնասիրել, թե ինչպես է փոխվել մարդու կենցաղն ու տնտեսությունը անցումային փուլերում։
Քանի որ բնակատեղին գտնվում է ժամանակակից գյուղատնտեսական հողերի հարևանությամբ, այն մշտապես գտնվում է հնագետների ուշադրության կենտրոնում՝ պահպանության և նոր ուսումնասիրությունների նպատակով։
Այգավանի բնակատեղին ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան։
Տեղակայումը `Այգավանի բնակատեղին գտնվում է Արարատի մարզի Այգավան գյուղի հյուսիսարևմտյան եզրին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի և Երևան-Երասխ երկաթգծի հարևանությամբ։
Կոորդինատներ`39.876414°N,44.658139°E