news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը — Ազատի ջրամբար

Արարատի մարզի ամենագրավիչ բնավայրերից մեկն է Ազատի ջրամբարը, որը տեղակայված է Ազատ գետի վրա՝ Գառնիի և Լանջազատի միջև։ Ջրամբարը կառուցվել է 1970-ականներին՝ ոռոգման նպատակներով, սակայն տարիների ընթացքում դարձել է նաև զբոսաշրջային հրաշալի վայր։ Այն շրջապատված է բարձր ժայռերով և բաց հորիզոններով: Ազատի ջրամբարը համարվում է լուսանկարիչների և բնության սիրահարների սիրելի ուղղություններից մեկը։ Վաղ առավոտյան ժամերին ջրի մակերեսը հանգիստ է ու փայլուն, իսկ մայրամուտին տարածքը ողողվում է ոսկեգույն լույսով՝ ստեղծելով աննկարագրելի տեսարաններ։ Ջրամբարի հարևանությամբ են գտնվում Գառնիի տաճարը և Գեղարդավանքը, ուստի այցելությունը կարելի է համատեղել պատմական զբոսանքով։

 Տեղադրություն — Արարատի մարզ, Ազատ գետի վրա, Լանջազատի և Գառնիի միջև

Կոորդինատներ40.0953° N, 44.7311° E

Լավագույն ժամանակը այցելելու — գարնանը և աշնանը, երբ ջրամբարը լի է ջրով և տեսարանները՝ առավել տպավորիչ