news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը — Պարույր Սևակի տուն‑թանգարան

 

Արարատի մարզի Զանգակատուն գյուղում  է
գտնվում  Պարույր Սևակի տուն‑թանգարանը. տունը, որտեղ ծնվել է հայ բանաստեղծը։

Յուրաքանչյուր սենյակ՝ մի նոր պատմություն, յուրաքանչյուր ցուցանմուշ՝ կենդանի հիշատակ նրա կյանքի ու մտքերի մասին։

Թանգարանը բացվել է 1981 թ. հունիսի 17‑ին, Սևակի մшհվшն 10-րդ տարելիցին։ Նախագծի հեղինակ է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։

Թանգարանում  հավաքված են շուրջ 700 ցուցանմուշ և ավելի քան 1000 գրականություն`Սևակի անձնական իրերը, գրքեր, լուսանկարներ և ձեռագրեր։

Թանգարանի տարածքում կա Սևակի տնակ իջեցված այգի, որտեղ էլ
գտնվում է Սևակի շիրմաքարը։
 

Նկարչական կարևոր հատված է՝ Սարգիս Մուրադյանի որմնանկարը, որը պատկերում է Սևակին և նրա
հարազատներին։

Սևակի տուն‑թանգարանը միայն քար ու պատեր չէ։ Այստեղ յուրաքանչյուր այցելու կարող է զգալ բանաստեղծի ոգին ու անսպառ հմայքը։

🕒 Այցելության ժամերը՝ երեքշաբթիից կիրակի, 10:00–17:00

📍 Տեղակայություն՝ Արարատի մարզ, Զանգակատուն գյուղ

Կորդինատներ՝
39.8199° N, 45.0414° E)

#ԲացահայտիրԱրարատը #Զանգակատուն