news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Սագրաբերդ գյուղատեղի (10-16-րդ դդ., 19-20-րդ դդ.)

Սագրաբերդ գյուղատեղին Արարատի մարզի պատմամշակութային ամենաուշագրավ հնավայրերից է, որը  միջնադարյան հռչակավոր Ուրծ քաղաքատեղիի օրգանական մասն է։

Գյուղատեղին ունի բազմաշերտ պատմություն. այն ակտիվ բնակեցված է եղել զարգացած միջնադարում՝ 10-16-րդ դարերում, իսկ ավելի ուշ՝ 19-20-րդ դարերում, կրկին վերաբնակեցվել է, ինչի մասին վկայում են կառույցների տարբեր ժամանակաշրջանների շերտերը։

​Ներկայումս Սագրաբերդը խիստ ավերված է, սակայն տեղանքում հստակ նշմարվում են միջնադարյան շինությունների հիմքերն ու պատերի մնացորդները։

Այն սերտորեն կապված է Ուրծի իշխանական տների պատմությանըն և ծառայել է որպես կարևոր բնակատեղի Ուրծի լեռների ստորոտին։

Ճարտարապետական առումով կառույցները բնորոշ են տվյալ գոտուն՝ իրականացված տեղական կոպտատաշ քարով, որոնք այսօր միաձուլվել են բնական լանդշաֆտին։

Տարածքը հարուստ է նաև հնագիտական նշանակության այլ հետքերով, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում միջնադարյան Հայաստանի կենցաղի և ամրաշինության մասին։

Գյուղատեղին գտնվում է Ուրցաձոր գյուղից 5 կմ արևելք։, Վեդի քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, Ուրծի լեռնաշղթայի ստորոտին՝ Խոսրովի արգելոցի հարևանությամբ։

Կոորդինատներն են՝ 39.932222, 44.894444

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության