news-details
Արարատյան Պատմություններ

 Բացահայտիր Արարատը - Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վերին Արտաշատ)

 Պատմություն ու ճարտարապետություն

Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում կարմիր սրբատաշ տուֆից, ունի ուղղանկյուն հատակագիծ, կիսաշրջանաձև խորան և երկթեք տանիք։

Կառուցվածքը կանգնեցված է երկաստիճան որմնախարիսխի վրա։

Խորհրդային տարիներին եկեղեցին չի ծառայել իր հիմնական նպատակին. այն օգտագործվել է որպես պահեստ, ակումբ և գրադարան։

Վերանորոգում

Եկեղեցին վերանորոգվել է 2007 թվականին բարերար Արմեն Մանուկյանի աջակցությամբ։

Հուշաքար

Եկեղեցու մուտքի մոտ տեղադրված է հուշաքար՝ նվիրված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին։

Տեղակայումը` Արարատի մարզ, Վերին Արտաշատ գյուղ

Կոորդինատներ՝ 39.9861° N, 44.5779° E