Այս եկեղեցին Արարատի մարզի պատմամշակութային կարևոր հուշարձաններից է, որը գտնվում է Արարատ գյուղի ներսում։
Եկեղեցին կառուցվել է 1866 թվականին։ Եկեղեցուն կից գտնվող զանգակատունը ևս կառուցվել է 1866 թվականին,ապա վերակառուցվել
2008-2010 թթ.։
Եկեղեցին կրում է Հակոբ Մծբնացի հայրապետի անունը։
Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքը հաճախ ծառայում է որպես հիշատակի վայր։ Եկեղեցու բակում տեղադրված են հուշաքարեր և հուշահամալիրներ՝ նվիրված Հայաստանի նորագույն պատմության կարևոր դեմքերին և իրադարձություններին:
Հուշահամալիր՝ նվիրված Զորավար Անդրանիկին և ֆիդայիներին։
Հուշաքար՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանին։
Նշանակությունը
19-րդ դարում կառուցված այս եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է Արարատ գյուղի բնակիչների համար, այլև կարևոր պատմական կառույց՝ Մասյացոտնի թեմի տարածքում։ Այն պահպանում է 19-րդ դարի հայկական եկեղեցական ճարտարապետության որոշակի գծեր:
Տեղակայումը Արարատի մարզ, Արարատ գյուղ։
Կոորդինատներ՝ 39.8804° N, 44.7088° E