news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Սուրբ Հակոբ եկեղեցի (Մրգավան)

Սուրբ Հակոբ եկեղեցին Արարատի մարզի ամենահետաքրքիր հոգևոր կենտրոններից է։

Եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբին։

Այն եռանավ գմբեթավոր դահլիճ է, որն աչքի է ընկնում իր ամուր ու վեհաշուք տեսքով։

Շինարարության նախաձեռնողը եղել է Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանը։

Տաճարն ունի բազմանիստ թմբուկով գմբեթ։ Չնայած իր համեմատաբար «երիտասարդ» տարիքին (120 տարի), այն կրում է հայկական դասական եկեղեցաշինության լավագույն ավանդույթները։

Տեղացիները պատմում են, որ նույնիսկ ամենածանր ժամանակներում եկեղեցու դռները բաց են եղել, իսկ մոմերը՝ միշտ վառ։

Այն եզակի եկեղեցիներից է, որը չի փակվել խորհրդային տարիներին։ Գյուղացիները թույլ չեն տվել այն վերածել պահեստի։

Ըստ ավանդության՝ եկեղեցու հիմքում դրվել է Մասիսի լանջին գտնվող պատմական Ակոռիի Սուրբ Հակոբ վանքից բերված քար։

Տեղակայումը` Արարատի մարզ, գ. Մրգավան

Կոորդինատներ. 39.9735°N, , 44.5346° E