Վեդու ջրամբարը Արարատի մարզի կարևոր և ժամանակակից հիդրոտեխնիկական կառույցներից է:
Ջրամբարի հիմնական նպատակը ոռոգումն է։ Այն նախատեսված է Արարատի մարզի բազմաթիվ համայնքների, հատկապես Վեդիի և Արտաշատի տարածաշրջանի հողերը ոռոգման ջրով ապահովելու համար։
Թեև նախագծումը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին,սակայն այն շահագործման է հանձնվել 2021 թվականի վերջին։ Այս ջրամբարը նպատակ ուներ փոխարինել Մարմարաշենի ջրհան կայանի թանկարժեք էներգասպառումը և զգալիորեն բարելավել ոռոգման համակարգի արդյունավետությունը։
Ջրամբարի տարածքը հարում է«Խոսրովի անտառ» արգելոցին։ Այն բնության գրկում ժամանակ անցկացնելու համար հիանալի վայր է։
Գտնվում է Վեդի քաղաքից հյուսիս-արևելք, Վեդի գետի վրա։
Լավագույն ժամանակը այցելելու համար Գեղեցիկ է տեսարանը գարնանը, երբ բլուրները ծածկված են կանաչով և աշնանը՝ ոսկեգույն գույներով։
Կորդինատները 40.0167 °N, 44.7500° E