news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Թեժքար՝ Արարատի լավագույն դիտակետը

Թեժքար լեռը  պարզապես լեռ չէ, այլ պատմությունների և տեսարանների ուրույն աշխարհ։

 

Լեռան բարձրությունը կազմում է 1735 մետր։

Արշավային և տեսարժան առանձնահատկություններ

​Թեժքարը համարվում է համեմատաբար հեշտ լեռ՝ արշավային առումով: Այն շատ հարմար է մեկօրյա և ընտանեկան արշավների համար, որոնք հաճախ մեկնարկում են  Տիգրանաշեն կամ Լանջառ գյուղերից։

 

Բուսականություն

 Լանջերը հիմնականում կիսաանապատային են, բայց բարձրանալիս տեղ-տեղ կանաչապատվում են: Գարնանը լանջերը ծածկվում են վայրի ծաղիկներով։

 

Տեսարան

Գագաթի լավագույն դիտակետերից մեկն է Մեծ և Փոքր Արարատ լեռները՝ իրենց ողջ շքեղությամբ դիտելու համար: Այստեղից բացվում է Արարատյան դաշտի լայն համայնապատկերը։

 

Տեղակայումը

 

Արարատի մարզ, Արածոգետի աջափնյակ, Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մաս

Լավագույն ժամանակը այցելելու համար

Գարնանը կամ աշնանը, երբ եղանակը մեղմ է, իսկ տեսանելիությունը՝ առավելագույն։

Կորդինատները ​39.8444°N​, 44.8861°E