Վիշապալիճը գտնվում է Արարատի մարզում, մոտավորապես Խոսրովի անտառի վերին մասում, բարձր լեռնային տարածքում՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մ բարձրության վրա։ Դա փոքր լեռնային լիճ է՝ օվալաձև, բայց շատ խոր և մաքուր ջրերով, շրջապատված քարերով ու բուսականությամբ։
Ինչո՞ւ է կոչվում «Վիշապալիճ» Ըստ հին հավատալիքների՝ լճի հատակում վիշապներ են բնակվել։
Հին հայերը հավատում էին, որ վիշապները պահպանում են լճի ջրերը և երբեմն դուրս են գալիս՝ բերելով ամպրոպ, անձրև կամ կարկուտ։
Բնական գեղեցկությունը
Վիշապալիճը եզակի վայր է, նրա ջրերը միշտ սառը և մաքուր են,շրջապատված է բարձր ժայռերով և բուսականությամբ։ Լճի մոտ հաճախ երևում են վայրի կենդանիներ՝ եղջերուներ, արջեր, թռչուններ։ Այն նաև կարևոր աղբյուր է Արարատի մարզի ջրային համակարգի համար։
Կոորդինատներ – 40.150154° N, 44.907229° E.